58723 դիտում
19:18 06-02-2019
Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. «Բելի դոմի» բնակիչները՝ «Սոֆի Լորենի» ու «Թայսոնի» գլխավորությամբ, դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում 26 տարի առաջ կառուցվեց փայտե 2 երկհարկանի բնակելի տուն, որտեղ բնակություն հաստատած քաղաքացիներին ասել էին, որ այն ժամանակավոր է և որոշ ժամանակ անց նրանց բնակարանային խնդիրը լուծվելու է և իրենք հրաժեշտ են տալու փայտե տնակին:
Այսօր՝ փետրվարի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ամեն օր ահը սրտներումս է, գիշերը լուսացնում ենք վախի մթնոլորոտում, մտավախություն ունենալով, որ ուր որ է՝ շենքը կփլվի: Օրեր առաջ պատերի փլուզում է առաջացել և արդեն շենքի մի քանի բնակարանների ճաքերը լուրջ վտանգ են ներկայացնում:
Ամեն պահի պատերն ու շենքը հնարավոր է՝ փլվեն: Դիմել ենք Կոտայքի մարզպետարան, գյուղապետարան, ամեն անգամ ստանում ենք նույն քոփի փեյսթ արած պատասխանը՝ վերջը լավ կլին, բայց էդ վերջը չենք տեսնում: Ո՞վ է տեսել 21-րդ դարում էս պայմաններում մարդիկ ապրեն: Շատ բան չենք ուզում, խնդրում ենք, որպեսզի կառավարությունը միջոցներ ձեռնարկի այս խնդիրը լուծելու ուղղությամբ:
Այսօր հեռուստատեսությամբ տեսանք, որ վարչապետի կողմից վարած կառավարության նիստին Տարածքային կառավարման նախարարը վարչապետին զեկուցում էր, որ մի քանի վթարային դպրոցներ պետք է քանդվեն և կառուցվեն նորերը: Այդ առումով ողջունում ենք կառավարության քայլերը, որ վտանգավարո դպրոցները վերացնում են, տեղը կառուցում են նորերը: Բայց ցանկալի կլինի, որպեսզի մեր խնդրին էլ անդրադառնան, թե չէ, էս 2 շենքում 24 ընտանիք կա, ամեն ընտանիքում էլ 3-ից 7 նաֆար է ապրում: Տղաներ ունենք, ովքեր հայրեիիքի հանդեպ իրենց պարտքը կատարել, վերադարձել են ու ցանկանում են, որպեսզի ընտանիք կազմեն, ամուսնան, բայց հարսները, գալով այստեղ, տեսնում են՝ ինչ վիճակ է, հրաժարվում են հարս գալ, ասելով՝ ավելի լավ է մի պալատկա վերցնենք, փողոցում մնանք, քան այս վթարային շենքում, քանի որ չկա երաշխիք, որ գիշերը փլուզում տեղի չի ունենա»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքերն ունեն նաև էլեկտրական լարերի մոնտաժման լուրջ խնդիր, քանի որ մոնտաժումը կատարված է ոչ ճիշտ ձևի ու մի քանի անգամ էլ բնակիչները կարողացել են կանխել էլեկտրական լարերի պատճառով հրդեհի բռնկումը:
Բնակիչներն ասում էին նաև, որ դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչև այսօր որևէ պատասխան չեն ստացել:
Բնակիչներն ասում էին նաև. «Նախորդ իշխանությունների ժամանակ ասում էինք դիմենք՝ ոչ մի օգուտ, հիմա նոր իշխանությունների օրոք մեծ ակնկալիքով դիմեցինք, բայց ոնց որ թե պետք է հիմա էլ չդիմեինք: Վստահ ենք, որ կառավարությունում վարչապետին չեն տեղակացրել մեր խնդրի մասին ու եթե Ն. Փաշինյանը տեղեկանա խնդրի մասին, հավատացած ենք, միջոցներ կձեռնարկի, որպեսզի մեր ընտանիքները չհայտնվեն դրսում, կամ էլ ողբերգության զոհ չդառնան, իսկ ինու ողբերգության, քանի որ, եթե շենքը փլվեց (իսկ դրա հիմքերն արդեն կան) ապա խոսքերն ավելորդ են»:
Բնակիչներն ասում էին նաև, որ թաղամասն անվանում են «Բելի դոմ»: Բա «Բելի դոմում» նման պայմաններում մարդիկ կապրե՞ն: Էլ չենք ասում, որ էս մեր «Բելի դոմում» ապրում են մեր հայկական «Սոֆի Լորենն» ու «Թայսոնը: Բա ուրիշ երկրներում «Սոֆի Լորենին» ու «Թայսոնին» էդպե՞ս կվերաբերվեին,- կատակում են բնակիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+