211652_close_icon
views-count418 դիտում article-date 15:19 19-06-2026

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Միևնույն ժամանակ, նշված աջակցությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տվյալները, և օգնության տրամադրումը փաստացի պայմանավորվել է տվյալ ընտանիքներում պոտենցիալ ընտրողների առկայությամբ՝ նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ վարութային գործողություններ՝ ներգրաված անձանց շրջանակը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր