211652_close_icon
views-count742 դիտում article-date 23:00 18-06-2026

Ընտրություների հետևանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում. Ստեփան Դանիելյան

«Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ և դա իրեն հենց հիմա է պետք։ Ինչու»,-գրում է քաղաքագետ Ստեփան դանիելյանը՝ շարունակելով.

«Ընտրությունների լեգիտիմությունն, ու երեք տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով նաև` լեգալությունը, հարցականի տակ է։

Դա իր համար լրջագույն խնդիրներ է առաջացնում և երկրի ներսում, և, հատկապես, միջազգային հարթակներում, պոտենցիալ ծանր հետևանքներով հանդերձ։

Ընտրություների հետևանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է։ Ցանկանում է ցույց տալ, որ ինքն ավելի շատ մարդ կհանի փողոց, քան` ընդդիմությունը, դրանով փորձելու է ցույց տալ, որ ավելի մեծ աջակցություն ունի։

Այսինքն, իրեն շտապ ետընտրական գործընթացներ են պետք»։

Նմանատիպ նյութեր