211652_close_icon
views-count1909 դիտում article-date 15:26 13-06-2026

Արտյոմը էն անձնավորություններից մեկն ա, ով շատ շատերից ոչ պակաս, ես կասեի ամենաշատը աշխատել ա Գորիսի, գորիսեցիների, արցախցիների համար շատ բան ունի արած, շեշտեմ նաև Արցախի պատերազմի մասնակից ա․ Մարի Դանիելյան

Մարի Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․ Դե հասկանալի ա, Arush Arushanyanը շատ բան ունի արած և Գորիսի և գորիսեցիների և Արցախի պատերազմների և արցախցիների համար։ Ես էտ ասել եմ, գրել եմ ու միշտ կասեմ։ Հիմա հանգիստ թողենք Առուշին, խոսենք Artyom Chapaevi մասին։

Ով չգիտի Արտյոմին, ես կասեմ։ Շատ ուշադիր կարդացեք։

Արտյոմը էն անձնավորություններից մեկն ա, ով շատ շատերից ոչ պակաս, ես կասեի ամենաշատը, աշխատել ա Գորիսի, գորիսեցիների, արցախցիների համար շատ բան ունի արած, շեշտեմ նաև Արցախի պատերազմի մասնակից ա։ Արտյոմը երբեք Առուշին ոչ մի դեպքում չի ասել" ՉԷ"  ինչ-որ հարցով, կապ չունի ինչ։ Էս ինչ գրում եմ, ես հաստատ գիտեմ, ոչ մեկ ինձ չի ասել, Արտյոմը իմ ընկերն ա։ Ես մի օր գնացել էի Արտյոմենց տուն, Արտյոմը ջերմության մեջ պառկած էր ու հանգստյան ժամին ոչ թե աշխատանքային։ Ջերմությունը չափեց իրա մանան 38 ու կես էր։ Խոսում էինք Արտյոմի հետ, ասեցի գնա բժշկի Արտյոմ, ստուգվի, նորմալ բուժվի, մի քանի օր ազատ վերցրու։ Էտ պահին զանգեց Առուշը, ով երկրից դուրս էր էտ օրերին,  չգիտեմ ինչ վռազ գործ կար, ինձ չի ասել, բայց Արտյոմի արագ հագնվելուց ու տնից դուրս գալուց հասկացա ինչ-որ խնդիրա էղել։ Շեշտեմ ոչ անձնական, այլ աշխատանքային։

Ձեզնից ով լիներ հաստատ չէիք գնա էտ պահին, շտապ կկանչեիք ու մի ամիս կպառկեիք։

Հիշեցնեմ մի բան էլ։ Խնձորեսկը գիտեք սահմանամերձ գյուղ ա։ Խնձորեսկի նախկին գյուղապետները ոչինչ չեն արել տվյալ գյուղի համար։ Ոչ մինչև սահմանամերձ դառնալը, ոչ էլ հետո։ Առուշը ժամանակավոր գյուղապետ նշանակեց Արտյոմին։ Արտյոմը ոռոգման ջրերը քաշել տվեց ու շատ բաներ արեց գյուղի համար։ Չթվարկեմ, երկար եմ գրելու։ Էտ ժամանակ Արտյոմը համ Առուշի օգնականն էր, համ Խնձորեսկի ժամանակավոր գյուղապետը, մինչև գտնեն նորին։ 

Հիշեցնեմ Արցախի բլոկադայից հետո, որ արցախցիները եկան Գորիս, էլի Արտյոմը շատ ա օգնել ժողովրդին։ Դե էլ չասեմ ինչեր ունի արած գորիսեցիների համար,  շատ երկար կգրեմ էջումս տեղ չի լինի։

Արտյոմին ով չի ճանաչում ու հավայի խոսում ա, էլի հասկանալի ա, որովհետև իրանք սովոր են առանց մարդու ճանաչել հաչան։ Իսկ ով ճանաչում ա ու հաչում ա, ձեր լեզուն խանձելա պետք, որ լալկվեք ու չհաչաք։ Ես գիտեմ իմ գրածը կհասնի հաչացող տուֆտեքին, ձեզ ճիշտ պահեք, քանի ինձ ձեր տներում չեք տեսել։  Մտավ էտ փթիր ուղեղներդ։

Նմանատիպ նյութեր