979 դիտում
16:26 11-06-2024
Ադրբեջանը սպասում է, որ Շարժումը մարի ու նոր պահանջներ ներկայացնի, մենք նաև դա ենք կասեցնում. Գառնիկ Դանիելյան
Մեր ճնշման արդյունքում է նաև, որ Ոսկեպարի հատվածում առաջընթացն այնքան չեղավ, ինչքան Ադրբեջանն ակնկալում էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով շարժման արդյունքների և իրենց կատարած քայլերի մասին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք միայն պայքարի արդյունքում կարող ենք զսպել Ադրբեջանի պահանջները, հիմա էլ ադրբեջանական կողմը սպասում է, որ այս շարժումը մարի, ՀՀ-ում բողոքողներ չլինեն, որ հերթական պահանջը ներկայացնի։ Մենք նաև կանգնեցնում ենք պրոցեսներ, մենք աշխարհաքաղաքական խաղաքարտեր ենք խառնում իրար, չի կարող հայ մարդու բողոքը և ցասումը չտալ իր արդյունքը»,- ասաց նա։
Դանիելյանի խոսքով շատ քաղաքացիներ փողոց դուրս չեն գալիս իշխանությունների ռեպրեսիաների պատճառով։
«ԱԺ պատգամավոր են խոշտանգել, լրագրողին բռնության են ենթարկել, Կիրանցում անչափահասին ծեծի են ենթարկել, այդ ընտանիքի մորը, երեխային կադաստրի վկայականը ձեռքին իր տարածքում լինելու համար բռնության են ենթարկել։ Այս ամեն ինչը հստակ պատժի պետք է արժանանա»,- նշեց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր
1036 դիտում
10:16 04-07-2023
Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք․ Տիգրան Պետրոսյան
Այս բաժնից
1228 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1444 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1465 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ