2187 դիտում
18:32 16-03-2017
«Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել. մեր հայրենակիցները Ձեզ հավատում են». Ալբերտ Սևինց
Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գերմանահայ ճարտարապետ Ալբերտ Սևինցին, ով Գերմանիայի Րուրի ավազանում զբաղվում է ճարտարապետությամբ, շինարարությամբ, կառուցապատմամբ: Հայաստան է եկել բարեգործական նպատակներով, իր «Ալբերտ Սևինց» հիմնադրամի միջոցով այստեղ նույնպես իրականացնում է կառուցապատման աշխատանքներ:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նա նշեց, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ գումարվել է ճարտարապետների համահայկական 3 համաժողով, ստեղծվել է Ճարտարապետների համահայկական ասոցացիա, որը իրար է կապել տարբեր երկրների հայ ճարտարապետներին: Նախարարն առաջարկեց ճարտարապետների ընկերակցություն ստեղծել նաև
Գերմանիյում, կապվել համահայկական ցանցի հետ: «Շատ լավ կլիներ, որ դուք ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները փոխանցեիք հայաստանցի ձեր գործընկերներին: Ձեր առաջարկները, խորհուրդները կարևոր են մեզ համար», - հավելեց նախարարը:
Ալբերտ Սևինցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեց նախարարության գործունեությամբ, կառուցվածքով, առաջիկա ծրագրերով: Ոգևորությամբ տեղեկացավ «Դու ինչ ես արել Արցախի համար» շարժման մասին, պատրաստակամություն հայտնեց միանալ շարժմանը: Նա նշեց, որ Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, ով տեսնում է, ոգևորության զգացում է ունենում: Եվ վերջում անդրադառնալով նախարարության գործունեությանը՝ պարոն Սևինցը հավելեց. «Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել: Մեր հայրենակիցները Ձեզ հավատում են»:
Նմանատիպ նյութեր
2294 դիտում
13:25 21-12-2014
Մենք հավատում ենք ձեզ` երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում. Մանվել Գրիգորյան
3771 դիտում
10:17 22-10-2021
Շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները». «Հրապարակ»
Այս բաժնից
772 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1918 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
940 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր