211652_close_icon
views-count328 դիտում article-date 18:49 10-06-2026

Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Ուրեմն այսպես: Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են:

Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի: 2017 թվականին, բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցությունից, համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի նկատմամբ, 99%-ը էդպես էին մտածում: Պատմությունը դաժան դաս տվեց այդ 99%-ին:

Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ, հետո՞, ուրեմն ճիշտ էի՞ն:

Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել: Ցավոք սրտի, պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների և առաջարկված լուծումների ճշմարտացիությունը:

Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք, մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր