211652_close_icon
views-count1591 դիտում article-date 09:21 07-06-2026

Քվեարկել եմ հանուն մեծ փոփոխության մեր երկրում. Նարեկ Կարապետյան

Քվեարկեցի հանուն մեծ փոփոխության, վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելով, ոչ թե իրենց վատություն անելով, կռվելով, հակադրվելով, քվեարկելուց հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Պետք է սկսել միասին երկիրը դարձնել զարգացող երկիր, ոչ թե հակադրություններով զբաղվել ու կյանքը դժվարացնել։ Պետք է ստեղծենք այնպիսի ուժեղ երկիր, որ մյուս սերունդներն էլ ավելի ուժեղացնեն, ոչ թե նույն խնդրի առաջ կանգնեն»,-հայտարարեց Կարապետյանը։ 

Նա դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին և անպայման և մեծ փոփոխություններ բերել։ 

Նմանատիպ նյութեր