Այս մարդիկ լսելու ունակություն չունեն, գնում են վտանգավոր ճանապարհով՝ ինչ հնարավոր է, հայաթափեն․ Սամվել Կարապետյան
Այս մարդիկ լսելու ընդունակություն չունեն, հասկանալու ընդունակություն չունեն, սրանք գնում են մի ճանապարհով, որը վտանգավոր է մեր երկրի և մեր ժողովրդի համար, ինչ հնարավոր է հայաթափեն: Iրենք իրականացրեցին դա Արցախում, հիմա մենք բոլորս տեսնում ենք, որ շատ հաստատուն քայլեր են անում, որպեսզի տարբեր հայկական շրջաններում, առավել ևս Սյունիքում, իրականացնեն Ալիևի հաջորդ պլանները: Նորից հիշեցնում եմ մարդկանց, մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք: Եթե մենք հունիսի 7-ին չկանգնեցնենք այս վտանգավոր իշխանությանը, մենք կունենանք 300 000 ադրբեջանցիներ Հայաստանում: Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։