Ընտրություններից առաջ ամերիկյան կողմն ակտիվացնում է Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորի կառուցման հեռանկարի թեման

NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվելու է փորձագիտական հանդիպում՝ ԱՄՆ-ից հրավիրված ատոմային ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպման առանցքում լինելու է Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորի (SMR) կառուցման հնարավորությունների և տեխնիկական հեռանկարների քննարկումը։ Ուշագրավ է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրության կարևոր որոշման առջև։
Հատկանշական է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է մինչև 2027 թվականի ավարտը հստակեցնել և իրականացնել նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի վերջնական ընտրությունը։ Միևնույն ժամանակ, ծրագրի 75-րդ կետով նախատեսվում է ՀԱԷԿ գործող 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացում՝ 2026-2036 թվականների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանը դեռևս շարունակելու է օգտվել ռուսական ատոմային տեխնոլոգիաներից։
Այդուհանդերձ, մեր աղբյուրի պնդմամբ՝ սպասվող ընտրություններից առաջ իշխող քաղաքական ուժը և ընտրություններին մասնակցող արևմտամետ ուժերը փորձելու են վերստին ակտիվորեն շահարկել այս թեման՝ շրջանառելով այն թեզը, թե Հայաստանն արդեն հակվում է ամերիկյան տարբերակի ընտրությանը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել էին միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին «1,2,3 կոչվող համաձայնագրի» բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը: Վենսը հավաստիացրել էր, որ երբ փաստաթուղթն ամբողջությամբ հաստատվի, այն ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։