211652_close_icon
views-count1348 դիտում article-date 11:09 19-05-2026

Կառլեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Կառլեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ։

Կառլեն Արարատի Աբազյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2014-2026թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2013-2014թթ․ - ՀՀ  պաշտպանության նախարարության N զորամասի ՀԿԳ քննիչ,
2012-2013թթ․ - ՀՀ  պաշտպանության նախարարության N զորամասի ավագ քննիչ,
2010-2012թթ․ - ՀՀ  պաշտպանության նախարարության N զորամասի քննիչ։

Կրթություն

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2007-2009թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր