Գործ ունենք ոչ թե առանձին nղբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագnւյն ապoրինության հետ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը՝ Նուբարաշենի հnգեբnւժարանում ինքնաuպանության մասին
Գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։ Այս մասին գրել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը՝ անդրադառնալով Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնաuպանությանը։
«Factor TV լրատվամիջոցից տեղեկացանք նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացու ինքնասպանության մասին։
Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։
Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։ Սա տարրական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ և հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել տվյալ գործընթացում։
Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։
Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, որը ուղիղ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մայիսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Ժամը 18:10-ի սահմաններում նշված կենտրոնի 1-ին հարկի 7-րդ բաժանմունքի սենյակներից մեկում հայտնաբերվել էր տղամարդու կախված մարմին։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված կենտրոն էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքում, որը համարվում է դատական, առաստաղից սավանով կախվելու միջոցով ինքնասպան էր եղել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Հ.-ն։
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմեն Հ.-ն հոգեկան առողջության կենտրոններից մեկում հաշվառված է եղել «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշմամբ։