211652_close_icon
views-count478 դիտում article-date 22:30 08-05-2026

Ֆիդանն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը այսօր՝ մայիսի 8-ին, հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Զրույցը կենտրոնացած է եղել Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ներկայիս վիճակի վրա։

Նմանատիպ նյութեր