211652_close_icon

Էրդողանն ու Արաղչին քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

views-count442 դիտում article-date 19:42 23-06-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի և Իրանի բախումները։ Հայտնում է ermenihaber.am-ը:
 
Էրդողանը նշել է, որ Թուրքիան, ինչպես վճռական դիրքորոշում է ցուցաբերում Գազան, Լիբանանը և Սիրիան թիրախավորող  Իսրայելի հարձակումների դեպքում, այնպես էլ՝ Իրանին դեմ ուղղված հարձակումների դեպքում։

Ըստ Էրդողանի՝ տարածաշրջանը նոր պատերազմ չի կարող հանդուրժել, անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել Իսրայելին։ Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է անել այն, ինչ իրենից պահանջվում է՝ ներառյալ միջնորդությունը։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության  և անվտանգության հարցերով  խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Նմանատիպ նյութեր