211652_close_icon
views-count763 դիտում article-date 20:04 05-05-2026

Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ից հայտնում են.

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական։

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի»։

Նմանատիպ նյութեր