2148 դիտում
19:32 14-01-2019
ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները
ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2019 թվականի փետրվարի 17-ին հանրապետության 14 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է հետևյալ համամասնությամբ՝ Իմ քայլը դաշինք` 15-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 3-ական»,- նշեց Մուկուչյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի փետրվարի 19-ին:
Նմանատիպ նյութեր
757 դիտում
19:45 09-08-2023
ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը
Այս բաժնից
568 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան