211652_close_icon

Վաղարշապատի 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները կվերահաշվարկեն. ԿԸՀ

views-count2251 դիտում article-date 14:27 18-11-2025
Թիվ 14 ԸԸՀ-ն այսօր՝ 14:00-ին, վերահաշվարկելու է թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

«Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել են վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: 

Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: 

Լինելու է ուղիղ հեռարձակում թիվ 14 ԸԸՀ-ից:

Նմանատիպ նյութեր