211652_close_icon
views-count24897 դիտում article-date 20:50 02-11-2023

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ծովակ գյուղում հրդեհ է բռնկվել ՎԱԶ-2106-ում. կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչներն ու հրշեջ-փրկարարները, օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի Վարդենիսի վարչական տարածքում ծառայություն կատարող պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի դպրոցի հարևանությամբ գտնվող կայանված վիճակում կրակի մատնված ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը հրշեջ-փրկարարները մարեն: 

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են 1-ին փողոցի բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Այրվել է շարժիչը և սրահն ամբողջությամբ: 

Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարել է նույն գյուղի բնակիչ Ալիկ Մնացականյանը: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր