211652_close_icon
views-count559 դիտում article-date 20:00 01-05-2026

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավին․ կան զnհեր և վիրավորներ

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավին։

Հարավային Լիբանանի Դեյր Կանուն-Ռաս ալ-Այն քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ ևս երկուսը, հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Հարվածներ են հասցվել նաև Հաբուշ, Քֆարկիլա, Մաջդալ Զուն քաղաքներին և Տյուրոսի արվարձաններին: Այս քաղաքներում զոհերի և վնասների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Նմանատիպ նյութեր