Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին
Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին։
Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի և «Հըզբոլլահի» միջև փոխհրաձգություն է տեղի ունենում գրեթե ամեն օր և հիմնականում սահմանափակվում է սահմանամերձ շրջաններով:
Սակայն դրանց ինտենսիվությունն ու հաճախականությունը մեծացել են, ինչը մտահոգություն է առաջացնում հակամարտության ընդլայնման վերաբերյալ, ընդգծում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ որսացել է Լիբանանից արձակված 40 հրթիռ, ինչը զինված խմբավորման ամենամեծ գրոհն էր հոկտեմբերի 7-ից ի վեր: