Մարոկկոյում անկարգությունների հետևանքով կան զnհեր և վիրավորներ
Մարոկկոյում կառավարության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն վեց օր։ Դրանք սկսվել են խաղաղ և թույլատրվել են իշխանությունների կողմից, սակայն վերաճել են անկարգությունների, որոնց հետևանքով զnհվել է 3 մարդ, ավելի քան 350-ը՝ վիրավորվել, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով Մարոկկոյի Թագավորության Ներքին գործերի նախարարության հայտարարությանը։
Մարոկկոյի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում կոռուպցիայի դեմ և պահանջում են առողջապահական և կրթական համակարգերի բարեփոխումներ: Ամենամեծ բողոքի ցույցերը տեղի են ունենում Մարակեշում, Կասաբլանկայում, Տանժերում, Սալեում և Տետուանում:
Երթերի ընթացքում կոչեր են հնչել վարչապետ Ազիզ Ահանուշի հրաժարականի վերաբերյալ:
«GenZ 212» առցանց խմբի կողմից նախաձեռնված ցույցերը վերջին տարիներին դարձել են երկրում ամենամեծը: