Հայաստանի գյուղատնտեսության քաղաքականությունը զրոյից պետք է գրվի․ Նարեկ Կարապետյան
«Մենք ունենք Շրջակա միջավայրի նախարարություն, ունենք 100-ավոր տարբեր պետական կառույցներ, միայն ջրային ոլորտում 3-ից ավելի կառույց ունենք, բայց գյուղատնտեսության նախարարություն չունենք։ 300 000 մարդ, իհարկե, սեզոնային զբաղվածությամբ, զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց 300 000 մարդու պետությունը մի նախարարական հաստիք չի տրամադրել, որ սպասարկի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ սա ցուցիչ է, թե պետության ղեկավարն ինչպես է վերաբերում
«Գյուղերում բնակվող հայրենակիցները պետք է հիշեն, որ բակերում, իհարկե լավ «ռեմոնտը» լավ բան է, բայց ամենագլխավորն այն է,թե իրենց ընտանիքն ինչ բարեկեցության մեջ է։ Իրենք ապրանքը չեն կարողանում նորմալ վաճառել, չկա մթերում նորմալ, առողջ մթերում չկա, գյուղատնտեսության նախարարություն չկա։Քաղաքականությունը զրոյից համարյա պետք է գրվի, և կգրվի, ու դուք կտեսնեք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը ինչ շեշտակի աճ է ապրելու»։
Նա նկատեց, որ նույն աշխատանքները պետք է տարվեն նաև սփյուռքի ոլորտում։
«Յոթ միլիոնանոց սփյուռք ունենք, չունենք մի պատասխանատու նախարար, ով համակարգային կաշխատի, ով պրոֆեսիոնալների բազան կձևավորի։ Մեր ուժեղ կողմերը թերագնահատում ենք, դրա համար էլ զարգացման մեծ հնարավորությունը բաց ենք թողնում»։
Հարցին, թե 250 հազար աշխատատեղ որտե՞ղ է բացվելու, որքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը, Կարապետյանն արձագանքեց․
«Հայաստանում բազմաթիվ վայրերում գործազրկություն է։ Բացի մի քանի շրջաններից, որտեղ հանքարդյունաբերություն կա, մյուս վայրերում գործազրկություն է։ Այս տարածքները քանդած հին շենքեր էին, ավերակներ էին այստեղ և ճիշտ քաղաքականության, ճիշտ մոդելի արդյունքում մենք հասել ենք նրան, որ թուրքերին Հայաստանի շուկայից մեծամասամբ հանել ենք, արտահանում ենք արաբական երկրներ, 100-ավոր մեր հայաստանցիների Արտաշատի Ոստան գյուղի մեր հայրենակիցներին գործ ենք ապահովել։ Նույնը լինելու է Հայաստանի բոլոր շրջաններում, ինչ վերաբերում է Գյումրիին, ապա կա ծրագիր կտորի գործարան կառուցելու։ Պատմականորեն տեքստիլն այնտեղ զարգացած է եղել։Կտորից հետո կար, մյուսը լինելու է ներքին տուրիզմը, իսկ 3-րդ-ը՝ հետագայում կներկայացնենք»։