Գյումրու քաղաքապետը լքում է կուսակցությունը. նրա ճակատին այլեւս չի գրվի ԲՀԿ
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- ը նրա տարածած հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանկ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման եւ Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների:
Նշենք, որ նա, երբ անդամակցում էր ՕԵԿ-ին, բազմիցս հայտարարել է, որ ճակատին գրված է՝ ՕԵԿ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը: Այսօր՝ արդեն կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ կուսակցության նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը: