Եթե իմ անունը գրվի ռեյտինգային, ես պայքարելու եմ, որ փող չբաժանեն. Լեռնիկ Ալեքսանյան
Այս ընտրակարգը տարբերվում է նախորդ ընտրակարգերից հատկապես քաղաքական ուժերի կայացման առումով: Այսպիսի գնահատական է տվել «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին, անդրադառնալով 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին:
ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ կլինեն որակական, կազմակերպչական, քաղաքական դաշտի կայացման առումով:
Լեռնիկ Ալեքսանյանը կանխատեսեց նաև, որ այս ընտրություններում ներկուսակցական պայքար է ընթանալու: «Եթե իմ անունը գրվի ռեյտինգային, ես պայքարելու եմ, որ փող չբաժանեն»,- ասաց նա և կարևորեց անհատների վարկանիշները: