«Սա Zeyro նախաձեռնությունն էր․ Նպատակն էր խոսեցնել մարդկանց այն կերպարի մասին, որը մեր բրենդի գլխավոր խորհրդանիշն է»․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Այսօր համացանցը խոսում է զեբրի մասին։ Ոմանք վստահ են, որ դա զեբր էր, ոմանք՝ ոչ։ Ոմանք ժպտում են, ոմանք՝ անհանգստանում։
Եկեք ասենք ուղիղ․ սա ZEYRO-ի նախաձեռնությունն էր։ Մեր նպատակն էր խոսեցնել մարդկանց այն կերպարի մասին, որը մեր բրենդի գլխավոր խորհրդանիշն է՝ զեբրի մասին։
Միևնույն ժամանակ ուզում ենք հստակ ընդգծել․ նկարահանումների ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել։ Ամեն ինչ իրականացվել է կենդանու տիրոջ համաձայնությամբ, վերահսկվող պայմաններում և օգտագործվել են կենդանու համար անվտանգ, էկոլոգիական ներկեր։
Մենք հասկանում ենք, որ նման նախաձեռնությունը կարող է տարբեր արձագանքներ առաջացնել։ Հենց դրա համար էլ ուզում ենք, որ այս պատմությունը չմնա միայն քննարկումների և մեմերի մակարդակում։
ZEYRO-ն հրապարակային առաջարկով դիմում է Երևանի կենդանաբանական այգուն՝ ստանձնելու այգում ապրող զեբրերի խնամքի աջակցությունը՝ կերի, անհրաժեշտ պայմանների և նրանց հարմարավետ կյանքի ապահովման ուղղությամբ։ Եթե այսօր բոլորը խոսում են զեբրերի մասին, մենք ուզում ենք, որ այդ ուշադրությունը վերածվի իրական հոգատարության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։ Ավելի ուշ Կենդանաբանական այգուց պարզաբանել էին, որ նշված կենդանին զեբր չէր, այլ ավանակ, որին ներկել էին զոլերով։