211652_close_icon
views-count724 դիտում article-date 21:15 29-04-2026

ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել

 Երեք մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել ՌԴ Բելգորոդի մարզում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հարձակումը տեղի է ունեցել Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Ստացած վնասվածքներից երեք կանայք տեղում մահացել են։

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է. նրանց մոտ գլխի թափանցող վերքեր են ու բազմաթիվ բեկորային վնասվածքներ: 

Նմանատիպ նյութեր