211652_close_icon
views-count457 դիտում article-date 17:54 26-09-2024

Լիբանանի հարավում օդային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 17-ը` վիրավորվել

Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտ իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Իր հերթին, իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքին, որը, իբր, օգտագործվում է հարևան երկրից զենք տեղափոխելու համար։

Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն Reuters-ին ասել է, որ իսրայելական հարվածը հարվածել է փոքր կամրջի սիրիական հատվածին, որն ապահովում է անցում դեպի Լիբանան:

Ինչպես հայտնում է AFP-ն՝ հղում անելով Սիրիայում անվտանգության աղբյուրներին, Լիբանանում Իսրայելի հարվածների արդյունքում ավելի քան 22 հազար մարդ հատել է Սիրիայի սահմանը։

Նմանատիպ նյութեր