Նաիրի Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ
Հայաստանի հավաքականի եւ Սերբիայի նորընծա չեմպիոն Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը։
«Նաիրը շատ լավ մրցաշրջան է անցկացնում Սերբիայում։ Չեմպիոնությունից բաց Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» առաջատար խաղացողներից է։ Թիմը նաեւ պայքարում երկրի գավաթի եզրափակիչ դուրս գալու համար։ Նաիրը իրեն լավ է դրսեւորել նաեւ եվրագավաթային հանդիպումներում։ Թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը գոհ է Նաիրից եւ տեսնում է, որ նա աճում է։
Արդեն Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ»,– Կլյուեւի խոսքը մեջբերում է championat.com–ը։