211652_close_icon

Իսպանական 3 ակումբ, որոնք հետաքրքրված են Թիկնիզյանի ծառայություններով

views-count2551 դիտում article-date 21:41 21-03-2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին։

««Բետիսը», «Լեգանեսը», «Սևիլիան», և ոչ միայն նրանք, շարունակում են հետևել Նաիրին և՛ Հայաստանի հավաքականի, և՛ «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած խաղերում»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Հայ պաշտպանը երկաթուղայինների ճամբար է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Նաիրը 27 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթում։ Դրանցում պաշտպանը խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Armsport

 

Նմանատիպ նյութեր