Ոսկերչությունը վերադառնում է 1998 թվականի վիճակին. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու
Ոսկերչությունը վերադառնում է 1998 թվականի վիճակին, թեև այն ազգային մշակույթի մաս է և հետաքրքիր ոլորտ ընտանեկան բիզնեսի համար։ Դրա մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Որպես Հայաստանի նախագահ իմ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում երկիրն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների տասնյակում էր, իսկ երկրորդ ժամկետի ժամանակ Հայաստանն արդեն լավագույն հնգյակում էր։ Ավելին, 1998 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ դեֆոլտ, որն ազդեց հետխորհրդային բոլոր երկրների վրա, և ամենաքիչը՝ Հայաստանի վրա՝ շնորհիվ ձեռնարկված քայլերի։ Համաշխարհային բանկը Հայաստանն «կովկասյան վագր» անվանեց»,- նշել է նա։
Ըստ նրա՝ երկրի ղեկավարը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և, հաշվի առնելով երկրի ներուժը, քայլեր ձեռնարկի՝ վեր հանելով մրցակցային առավելությունները։
«Այդ տարիներին գործազրկության մակարդակը 20%-ից բարձր էր, և որոշում ընդունվեց համեմատաբար փոքր ներդրումների դեպքում թիրախավորել այն ոլորտների զարգացումը, որոնք կարող են ապահովել բազմաթիվ աշխատատեղեր։ Այդպիսի ոլորտներ դարձան ոսկերչությունն ու գորգագործությունը։ Պարզվեց, որ ոսկերչության զարգացմանը խանգարում էին աբսուրդային արգելքներ, որոնք շատ արագ վերացվեցին։ Արդյունքում այդ ոլորտներում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծվեցին։
Բացի դրանից, հումքի ներկրման անհրաժեշտության լույսի ներքո, ես Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվեցի, որ մենք ադամանդները ներկրելու ենք ներքին գներով։ Դա գրավիչ գործոն դարձավ ներդրումների համար։
Հարկային արտոնությունների նույն գործիքի օգնությամբ հաջողվեց հազարավոր աշխատատեղեր ստեղծել, հատկապես գյուղերում։ Հենց այդ ժամանակ սկսեց ակտիվորեն զարգանալ նաև ՏՏ ոլորտը»,- ընդգծել է Քոչարյանը։