Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկա
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզում գործող Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա, որտեղ վերանորոգման և բուժսարքավորումներով հագեցման աշխատանքներ են իրականացվել, ինչպես նաև բուժհաստատությանն է կցագրվել մոտ 30 հազար բնակչություն:
«Մեր նպատակն է, որ թե՛ Գյումրիում, թե՛ մեր մյուս քաղաքներում ու համայնքներում պոլիկլինիկաները լինեն այս ստանդարտներով՝ թարմացված ենթակառուցվածքներ, սարքավորումներ, բժիշկներ, որոնք անցել են լիցենզավորում և հավաստագրում: Ավելին՝ մեր բուժծառայությունների որակն առաջնային օղակում մեզ համար չափազանց կարևոր է»,-բուժհաստատություն այցելության ժամանակ ասել է նախարար Ավանեսյանը:
Նախարարին ուղեկցող Շիրակի մարզպետը տեղեկացրել է, որ եռամսյա կտրվածքով Շիրակի մարզի պոլիկլինիկաները և ամբուլատորիաները սպասարկել են 110 հազար քաղաքացու, որոնք օգտվել են առողջության համընդհանուր ապահովագրությունից: Արդյունքում՝ բյուջեն, որ փոխանցվել է մարզի բուժհաստատություններին, 500 միլիոն դրամ է եղել:
Մարզպետը նաև տեղեկացրել է, որ վերլուծել են Գյումրու պոլիկլինիկաների ֆինանսական հոսքերը, և տնօրինության հետ խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել սպասարկող անձնակազմի աշխատավարձը մի փոքր բարձրացնել: