211652_close_icon
views-count364 դիտում article-date 10:05 27-04-2026

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում

Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է թիմային հաշվարկի բացարձակ հաղթող։

Կանանց հավաքականն այս ցուցանիշով գրավել է պատվավոր երրորդ տեղը։

Մրցաշարին մեր երկիրը ներկայացել էր 16 ծանրորդով՝ 8 տղամարդ և 8 կին։

​Մեր մարզիկների գրանցած արդյունքներն ըստ մեդալների վերջնահաշվարկի՝

​Ոսկե մեդալակիրներ (Չեմպիոններ)

​Գարիկ Կարապետյան (110 կգ)՝ երկամարտի 415 կգ արդյունքով հռչակվել է չեմպիոն 3-րդ անգամ։

​Վարազդատ Լալայան (+110 կգ)՝ երկամարտի 451 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի տիտղոսը 3-րդ անգամ։

​Էմմա Պողոսյան (86 կգ)՝ երկամարտի 248 կգ արդյունք։

​Արծաթե մեդալակիրներ (Փոխչեմպիոններ)

​Գառնիկ Չոլակյան (60 կգ)՝ 274 կգ։

​Գոռ Սահակյան (71 կգ)՝ 330 կգ։

​Արա Աղանյան (94 կգ)՝ 381 կգ։

​Ալեքսանդրա Գրիգորյան (58 կգ)՝ 210 կգ։

​Բրոնզե մեդալակիր

​Մարտին Պողոսյան (79 կգ)՝ երկամարտի 338 կգ արդյունքով։

Նմանատիպ նյութեր