Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կամ բխում են անտեղյակությունից, կամ համընկնում են թուրքական շահերի հետ. Մելքոնյան
Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչած կարծիքը լիովին սխալ է և կրկնում է տարբեր տարիներին տարբեր մարդկանց կամ պետությունների կողմից, առանց խորքային դիտարկումներ անելու, հնչած կարծիքը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այլ պետությունների հրահրման, հայերի ակտիվացման և այլ հետևանքներով։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է։
«Իրականությունը լիովին այլ է և այն հասկանալու համար պետք է դիտարկել այն համատեքստը, որ գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում՝ սկսած 19–րդ դարի երկրորդ կեսից։ Այդ համատեքստը հետևյալն է, որ փլուզվող, թուլացող Օսմանյան կայսրությունը որպես քաղաքական գործիքակազմ որդեգրեց ցեղասպանություններ անելու հնարավորությունը և դարձավ ցեղասպան մտածողության պետություն և այդ կոնցեպտն ապացուցված, հիմնավորված է գիտության կողմից։
Առաջինը այդ մտածողությունը փորձարկվեց բուլղարների վրա 1875 թվականի ցեղասպանության միջոցով, հետո հայերի, հույների վրա։ Հայերը ուղղակի բախվեցին իրենց կյանքը փրկելու, իրենց սրբությունները, արժանապատվությունը, արժեքները պահելու համար, ուստի ոչ թե հայերը սկսեցին ինչ-որ պրոցեսներ և դարձան այլ պետությունների խարդավանքների զոհ, այլ այն երկիրը, որտեղ որ հայերն ապրում էին, դարձավ ցեղասպանություններ իրականացնելու մի մեծ տարածք, որի գլխավոր թիրախներից մեկը հայերն էին։ Բնականաբար բարձրացավ ինքնապաշտպանվելու, ցեղասպանություններից խուսափելու, սեփական գույքը, արժանապատվությունը ու կյանքը պաշտպանելու հրամայական, և դա արդեն բնական է, որ մեծ պետությունները սկսեցին կիրառել իրենց քաղաքականության մեջ։
Այդ ձևակերպումը կարծում եմ՝ հիմնովին սխալ է, և նաև եթե համեմատենք մերօրյա զարգացումների հետ, դա նույնն է, որ հիմա տարբեր պետություններ տարբեր երկրներին քննադատում են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված որոշ սահմանափակումների համար։ Օրինակ, նույն 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած այդ շարժմանը շատ ակտիվ հետևում, հայտարարություններ էր անում Եվրամիության դեսպանը։ Դա նույնական է, ինչ որ տեղի էր ունենում մոտավորապես, 19–րդ դարում, 20–րդ դարի սկզբին, երբ մեծ պետությունները իրենց իսկ շահերից ելնելով միջամտում էին Օսմանյան կայսրության քաղաքականությանը, որը իր բնույթով ցեղասպան քաղաքականություն էր։ Այսինքն, ես չեմ կարծում, որ ԵՄ դեսպանը միջամտում էր հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի, միջամտում էր իրենց շահերից ելնելով։ Նույնն էլ 19–րդ դարի վերջից տարբեր մեծ պետություններ սկսեցին միջամտել իրենց շահերից ելնելով, բայց եթե Օսմանյան պետությունը չլիներ ցեղասպան պետություն, եթե բուլղարները, հույները, հայերը, ասորիները չենթարկվեին ցեղասպանության, կարիք էլ չէր ստեղծվի այլ պետությունների միջամտության համար, և հայերի պայքարը ուղղակի իրենց կյանքը, գույքը պահպանելու, սրբավայրերը պահպանելու պայքար էր։
Ուստի այստեղ հայերին մեղադրել, որ իրենք դարձել են զոհ այլ պետությունների խարդավանքների, ես կարծում եմ՝ արդար չի։ Միակ բանը, որ այստեղ կարող ենք ասել, որ հայ ժողովրդի քաղաքական ղեկավարության ոչ ամբողջական մասն էր գիտակցում համաշխարհային քաղաքականության խաղի օրենքները և շատ հմուտ չէին կարողանում գործել հայ ժողովրդին հեռու պահելու ցեղասպանությունից, այլ պետությունների զենք դառնալուց և այլն»,– ասել է Մելքոնյանը։
Հարցին՝ ինչու է այժմ այդ թեզը շրջանառվում, Մելքոնյանը պատասխանել է. «Այդ թեզը նաև գրեթե լիովին համապատասխանում է թուրքական թեզի հետ, որով Թուրքիան փորձում է արդարացում գտնել, որ ոչ թե իրականացրել է իր քաղաքացիների հանդեպ ցեղասպանություն, այլ իբրև թե անվտանգությունից ելնելով, քանի որ իր քաղաքացիները ապստամբել են, անցել են թշնամիների կողմը, անհրաժեշտությունից ելնելով սկսել է տեղահանման գործընթաց։ Դա բնականաբար ի օգուտ Թուրքիայի է, ի օգուտ այն վարկածի է, որ Թուրքիան ոչ թե ցեղասպան պետություն է, այլ ուղղակի պետական անհրաժեշտությունից ելնելով՝ ստիպված ինչ–որ քայլեր է արել և այսօրվա այդ ուղերձում հնչած շեշտադրումները կամ բխում են անտեղյակությունից, կամ կրկնում են այդ մաշված թեզերը և լիովին կարող ենք ասել՝ համընկնում են թուրքական շահերի հետ։
Այդ թեզերը, երբ մեկնաբանում ես, ըստ էության մեղավորը դառնում են հայերը և օտար պետությունները, որոնք խարդավանքներ են այսպես հրահրում, իսկ Թուրքիայի պատասխանատվությունը նույնիսկ չի էլ նշվում, չի էլ հստակ ուրվագծվում։
Ես կարծում եմ՝ փորձում են տեղավորել իրենց, այսպես կոչված, խաղաղության կոնցեպտի շրջանակներում, փորձելով իբրև թե դրական ուղերձներ հղել Թուրքիային, բայց դա անօգուտ գործ է, սխալ քաղաքականություն է, ոչ էֆեկտիվ, չի կարող ունենալ որևէ արդյունք։ Փաշինյանական ուղերձները ադեկվատ արձագանք չենք գտնում, և եթե դրա ադեկվատ արձագանքը պետք է համարենք Ստեփանակերտի Մարիամ Աստվածածնի եկեղեցու պայթեցումը, ապա այդտեղ որևէ համարժեքություն չկա, այսինքն Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ շարունակում են նույն հակահայկական ուրեմն իրենց քաղաքական գիծը»։