211652_close_icon
views-count4630 դիտում article-date 10:12 30-01-2018

Չեմ ասում՝ խզենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, բայց շեշտադրումները պետք է փոխվեն. Ստեփան Գրիգորյան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Տարբեր մեխանիզմներ կան՝ հասնելու այն բանին, որ Ռուսաստանն Ադրբեջանին չվաճառի զենք: Պարզ է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ դժվար է խոսել կոշտ լեզվով, բայց եթե Հայաստանն ավելի ինքնուրույն քաղաքականություն վարի, եթե Հայաստանը «և-և»-ի քաղաքականությունն ավելի խորացնի, արագացնի և առարկայացնի, այդ դեպքում Ռուսաստանը կփոխի իր որոշ մոտեցումները»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի այն դիտարկմանը, թե ՀՀ-ն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանվի, ներառյալ՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ-ի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերություններից, ավելի մատչելի գնելով սպառազինություն: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ձեռնարկված այդ ջանքերը բավարար չեն: «Եթե Հայաստանը սկսի ավելի այլընտրանքային քաղաքականություն վարել կոնկրետ ուղղություններով, այդ դեպքում մթնոլորտ կփոխվի, Ռուսաստանը կհասկանա, որ Հայաստանն այլընտրանքներ է փնտրում և իրականում է ուժեղացնում այդ այլընտրանքը, ու կասեմ, որ իրենք ավելի լուրջ կմոտենան մեր դիտողություններին: Ի՞նչ ասաց Նալբանդյանը, որ մի քանի անգամ ասել են, որ դժգոհ են այն փաստից, որ Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին սպառազինություն, բայց ոչինչ չի փոխվել այդ անդրադարձերից հետո: Դուք գործ չեք արել, եթե գործ անեինք, հավաստիացնում եմ, որ այդ դժգոհությունը Ռուսաստանը կլսեր, չի լսում, քանի որ միայն խոսքեր է լսում, Հայաստանը պետք է իր շեշտադրումները փոքր-ինչ փոխի, չեմ ասում, որ խզենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի հետ պետք է աշխատել, բայց զարգացնել այլընտրանքներ»,- ասել է Գրիգորյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր