211652_close_icon
views-count610 դիտում article-date 16:45 24-04-2026

Բաքուն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին

Ապրիլի 23-ին Երևանում անցկացված «Ջահերի երթի» ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը դատապարտվել է Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի ԱԳՆ-ից APA գործակալությանը հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նման ակցիան, որը, նրանց գնահատմամբ, հանդիսանում է էթնիկ հողի վրա ձևավորված ատելության դրսևորում, և ապահովեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։

Գերատեսչությունը նշել է, որ նման «անընդունելի գործողությունները» չեն կարող արդարացվել ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ կամ խոսքի ազատությամբ, և դրանց հանդեպ անտեսումը լիովին անընդունելի է։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման գործողությունները, որոնք բնորոշվում են որպես ռևանշիստական և էթնիկ ատելության վրա հիմնված մտածողության դրսևորում, պետք է միջազգային մակարդակով դատապարտվեն և կանխվեն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները իրականացրած անձանց։ 

Նմանատիպ նյութեր