Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել է.
«Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է:
Ցեղասպանություն, որը կոտրեց մեր ազգի ողնաշարը, զրկեց պատմական հայրենիքի մեծ մասից, դարձրեց մեզ պանդուխտ ու գաղթական:
Ցեղասպանություն, որն այսօր էլ նույն մարդատյաց հրեշի կողմից շարունակվում է մեր դեմ՝ Արցախի բռնազավթումով, նրա բնիկ տերերի տեղահանությամբ, և մեր սրբությունների համատարած ոչնչացմամբ:
Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է: Այդ նպատակին պետք է ծառայի յուրաքանչյուր հայ մարդ, այդ նպատակին պետք է ստորադասվի ցանկացած այլ, անձնական և խմբային նպատակ: Միայն այդպես մենք կարող ենք կանգնեցնել Ցեղասպանության հրեշավոր անիվը, և վստահությամբ կերտել մեր ապագան այս սուրբ հողի վրա»։