211652_close_icon
views-count532 դիտում article-date 17:43 23-04-2026

213 անձ է ընդգրկված «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում՝ 72 կին, 141 տղամարդ. Արծվիկ Մինասյան

213 անձ է ընդգրկված «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում՝ 72 կին, 141 տղամարդ: Կուսակցությունների բաշխվածությունը հետևյալն է՝ 70-ը «Առաջ» աջակենտրոն կուսակցությունն է, 143-ը՝ ՀՅԴ-ն: Ներկայացրել ենք նաև ագային փոքրամասնությունների վերաբերյալ 4 հոգու տվյալ, ունենք ազգությամբ եզդի, ռուս և ասորի: Այս մասին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելիս ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: 

«Ինչ վերաբերում է մեծ ցանկին. սա քաղաքական հայտ ներկայացնելու, մեր հայրենակիցների՝ կուսակցական, ոչ կուսակցական, գաղափարակից ընկերների, համակիրների հայտն է, որ քաղաքականությամբ են ուզում զբաղվել և թեկնածու առաջադրվելը քաղաքականությամբ զբաղվելու ձևերից մեկն է:

Երկրորդ կարևոր հանգամանքը. մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով: Եթե Աստծո հաջողությամբ այդ հաղթանակը լինի՝ բնականաբար ամբողջական իշխանությունը, նույնիսկ եթե կոալիցիոն ձևաչափով է այդ հաղթանակը լինելու, հսկայական տեղաշարժեր կարող են լինել»,-նշեց է նա:

Նմանատիպ նյութեր