Լիտվան երկարաձգել է ռուսների և բելառուսների նկատմամբ պատժամիջnցները
Լիտվայի խորհրդարանը համաձայնել է կառավարության առաջարկին և հավանություն տվել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների դեմ սահմանված ազգային պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2027 թվականի վերջը։ Լիագումար նիստի ժամանակ որոշմանը կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատժամիջոցներն առաջին անգամ երկարաձգվել են ոչ թե մեկ տարով, ինչպես արվում էր նախկինում, այլ գրեթե երկու տարով։ Նշվում է, որ դա չի հակասում միջոցների համաչափության սկզբունքին և հաշվի է առնում այն, որ սահմանափակող մեխանիզմները ժամանակավոր բնույթ են կրում և կարող են վերանայվել։
Պատժամիջոցները նախատեսում են ՌԴ և Բելառուսի քաղաքացիների՝ ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման կասեցում։ Ռուսաստանցիներին, որոնց մուտքը Լիտվա թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, արգելվում է Լիտվայում անշարժ գույք գնել, ուկրաինական գրիվնա ներկրել և ձևակերպել էլեկտրոնային ռեզիդենտի կարգավիճակ։ Ավտոմատ կերպով չեղարկվում են այն անձանց կացության թույլտվությունները, ովքեր երեք օրացուցային ամսվա ընթացքում մեկից ավելի անգամ այցելել են ՌԴ կամ Բելառուս։
Ազգային պատժամիջոցների ռեժիմը Լիտվայում ներդրվել է 2023 թվականին և բազմիցս երկարաձգվել։