3172 դիտում
15:17 23-12-2017
Բորիս Ջոնսոնն ակնարկել է ռուսների՝ Bentley-ի նկատմամբ սիրո մասին
Անցած տարվա ընթացքում Բրիտանիան Ռուսաստանին մատակարարել է 300 Bentley ավտոմեքենա: Եվ սա երկու երկրների միջև «անտարակույս առաջընթացի» նշան է: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը երեկ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/features-42458513]BBC[/url]-ն:
Ջոնսոնի այս մեկնաբանությունը հնչել է որպես կատակ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերություններում լարվածության մասին ակնարկին ի պատասխան, ընդգծելով նաև հարուստ ռուսների սերը` շքեղ մեքենաների համար:
Հաշվի առնելով, նոր Bentley ավտոմեքենաների գինը սկսվում է 12 միլիոն ռուբլուց (205 հազար դոլար), Ջոնսոնի կողմից նշված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը առնվազն 3,6 միլիարդ ռուբլի է (62 միլիոն դոլար):
Նմանատիպ նյութեր
2563 դիտում
22:54 30-03-2022
Բորիս Ջոնսոնն անհրաժեշտ է համարել ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Այս բաժնից
919 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
829 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
892 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է