211652_close_icon
views-count4096 դիտում article-date 22:09 22-04-2026

Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր հանդիպումը անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը․ Սարգիս Կարապետյանը՝ Էմանուել Մակրոնին

Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

«Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է միջազգային հանրությանը՝ խաբելով, դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով մեր եկեղեցու, սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է, եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, նախ հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրան»,-նշել է Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր