Ալեն Սիմոնյանի ավտոշարասյան «սանձարձակ» պահվածքը երթևեկության ընթացքում․ Armlur.am
Այսօր Երևանում, երթևեկելիս, ուշագրավ դեպք է տեղի ունեցել մեր աշխատակցի հետ։ Այս մասին գրում է ArmLur.am-ը
Հիմա պատմենք սկզբից։
Սարալանջի փողոցից դեպի Խաչատուր Աբովյանի հրապարակ (Պլանի գլուխ) գնացող ճանապարհին խցանում էր՝ խաչմերուկում վթարված ավտոբուսի պատճառով։ Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը՝ գերթանկարժեք BMW-ն և ուղեկցող Toyota Prado-ն։
Սակայն, չհամակերպվելով այն մտքի հետ, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նույն խցանման մեջ սովորական քաղաքացիների հետ, շուրջ կես ժամ շարունակ ազդանշանում էին և վարորդներից ճանապարհ պահանջում, որպեսզի երթևեկեն արտահերթ։ Սակայն ապարդյուն, քանի որ խցանումն անանցանելի էր։
Ի վերջո, խցանումն անցնելուց և շրջանաձև խաչմերուկը հատելուց հետո, ուղևորվելով դեպի Մյասնիկյան պողոտա, թունել մտնելիս հայտնվում են մեր աշխատակցի մեքենայի հետևում և անդադար ազդանշանելով, բարձրախոսներով բղավելով՝ ճանապարհ են պահանջում՝ չգիտակցելով, որ տվյալ թունելը միակողմանի է, և կա միայն մեկ երթևեկելի գոտի, ուստի ճանապարհը զիջելը տեխնիկապես անհնար է։
Բացի այդ, թունելից դուրս գալուց հետո մի քանի հարյուր մետր հատվածում դեպի աջ հոծ գիծ է, և վերադասավորվելը արգելվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններով։ Սակայն, չտիրապետելով վարորդական բավարար հմտություններին, ԱԺ նախագահի ավտոշարասյունը շարունակում էր ազդանշաններով և չափազանց մոտ երթևեկելով դիմացի մեքենաներին՝ ամեն գնով ստիպել վարորդներին զիջել ճանապարհը։
Այնուհետև, երբ արդեն հնարավոր էր վերադասավորվել աջ երթևեկելի գոտի, և մեր աշխատակիցը ցանկանում էր տեղափոխվել աջ, Ալեն Սիմոնյանի վարորդը փորձում է վազանց կատարել հենց աջ գոտիով՝ այդպիսով թույլ չտալով մեր աշխատակցին փոխել շարքը։ Այդ ընթացքում Toyota Prado-ն շարունակում էր մեր աշխատակցի մեքենայի հետևից կպած՝ անդադար ազդանշանել և ճանապարհ պահանջել։
Հետո, տեսնելով, որ առջևում ավտոբուսն է, որին նույնպես ստիպում էին տեղափոխվել աջ, և այլևս առաջ գնալ չի կարող, Ալեն Սիմոնյանի ավտոմեքենայի վարորդը ստիպված արգելակում է և կրկին վերադասավորվում ձախ երթևեկելի գոտի։
Ի վերջո, մեր աշխատակիցը հնարավորություն ստանալով անվտանգ տեղափոխվում է աջ շարք՝ ճանապարհ տալով ԱԺ նախագահի շտապող ավտոշարասյանը։ Սակայն դա նրանց բավարար չէր․ Toyota Prado-ն վազանց կատարելիս լկտիաբար մոտեցնում է մեքենան մեր աշխատակցի ավտոմեքենային՝ վտանգելով նրա կյանքն ու առողջությունը և ստեղծելով վթարային իրավիճակ։ Միաժամանակ անվտանգության աշխատակիցները մեքենայի պատուհաններից դուրս եկած՝ գոռգոռում էին վարորդի վրա և հոխորտում։
Դրանից հետո մեր աշխատակիցը կանգնեցնում է նրանց ուղեկցող ոստիկանության գվարդիայի մեքենան և խնդրում մեկնաբանել նման պահվածքի պատճառը։ Ի պատասխան՝ ոստիկաններն ասում են, որ դա ուղեկցող մեքենա է, և պետք է ճանապարհ տալ։ Մեր աշխատակցի այն դիտարկմանը, որ թունելում դա ֆիզիկապես անհնար էր՝ մեկ երթևեկելի գոտու պատճառով, ոստիկանները խորհուրդ են տալիս՝ «պետք էր կանգնել»՝ հաշվի չառնելով, որ այդ դեպքում իրենք նույնպես կկանգնեին, քանի որ թունելում կա միայն մեկ գոտի։
Կարճ ասած՝ ոստիկանները հորդորում են Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը տեսնելիս քաշվել աջ և կանգնել։
Ահա «հեղափոխական» իշխանության կառավարման նոր մոդելը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում