211652_close_icon
views-count226 դիտում article-date 14:16 22-04-2026

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

 

Նմանատիպ նյութեր