Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը շախմատի անհատական ԵԱ-ում աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։
Չեմպիոն դարձավ 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
Հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք 8 միավորով կիսել են 5-23-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:
Հայ շախմատիստներից միջազգային վարպետ Արսեն Դավթյանը նույնպես 8 միավոր է հավաքել՝ զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակներում Արսեն Դավթյանը լրացրեց իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբարձումյանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման: