211652_close_icon
views-count532 դիտում article-date 18:31 17-04-2026

«Իրենք գիտեն՝ ումից են վախենում»․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանին «բոմժացնելու» հայտարարությունների մասին․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Մյուս ուժերի հետ կապված։ Սամվել Կարապետյանի մասով՝ իրենք գիտեն ումից են վախենում։ Իրենք վստահ են՝ ով է իրենց հաղթելու»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ խորհրդարանի ամբիոնից իշխող ուժի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ եթե առաջիկա ընտրություններում «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը եւ «Ուժեղ Հայաստանը» ներկայացված լինեն հաջորդ խորհրդարանում, ապա «շատ վատ բան կլինի»։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր՝ «բոմժացման գործընթացի մեկնարկը տրված է»։

«Պատերազմի 300,000 գլուխ ունեցող կուսակցությունն իրենք են, այն 300,000-ը, որ ուզում են բերել մեր երկիր»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ նկատի ունենալով այն, որ գործող իշխանությունը 300 000 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձն է ապահովելու։

Խոսելով այն մասին, որ գործող իշխանությունը կարող է չգրանցել «Նոր Հայաստան» կուսակցությունը, Նարեկ Կարապետյանն ասաց, որ երբ ՔՊ-ում խոսում են այդ մասին, ուրեմն վստահաբար գիտեն՝ պարտվելու են։

«Ընտրություններում հաղթելու այլընտրանք կա, բայց մեր հույսը այն է, որ մեր երկիրը ժողովրդավարության ճանապարհով գնա»,-հավելեց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր