Կյանքից հեռացել է դերասան, «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը. նա 45 տարեկան էր
45 տարեկանում մահացել է պրոդյուսեր, դերասան, «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս մասին տեղեկանում ենք «Դեմք շոուի» ինստագրամյան էջից:
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին կյանքից հեռացել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Սիրված կատակերգու, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Լևոնը ավելի քան 25 տարի լինելով «Դեմք շոուի» մի մասնիկը՝ հայ հասարակությանը նվիրել է զվարճանք ու ծիծաղ: Նրա «Սայաթ Լյովա» անմոռանալի կերպարը երկրպագուների ամենասիրելին է դարձել՝ զվարճացնելով հանդիսատեսին հայտնի երգերի՝ հումորային անդրադարձներով:
Բեմի մյուս կողմում Լևոնը նվիրված հայր էր, սիրող ամուսին, հոգատար որդի և իսկական ընկեր: Նրա ջերմությունը, տաղանդն ու ոգին դիպչել են անթիվ մարդկանց:
Նրան շատ կկարոտենք, բայց նրա ծիծաղը կմնա հավերժ:
Հանգչիր խաղաղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Լևոնն ապրում ու աշխատում էր ԱՄՆ-ում։
Ըստ Instagram-յան էջերում տարածված հաղորդագրությունների՝ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի 4-րդ փուլի քաղցկեղ: