211652_close_icon
views-count412 դիտում article-date 09:41 17-04-2026

Դատարանը քննում է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների խափանման միջոցի հարցը

Հակակոռուպցիոն դատարանում գիշերն ընթացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստը։

Որոշվում է նրանց խափանման միջոցի հարցը։ Հայտնի է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Մյուսների մասով դատական գործընթացը դեռ շարունակվում է։

«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես իշխանությունների վախի դրսևորում և ակնհայտ քաղաքական հետապնդում։

Նմանատիպ նյութեր