Երդվյալ ատենակալնե՞ր, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղը․ Մարուքյան
Խորհրդարանում քննարկումներ են ընթանում, եւ հերթը հասել է երդվյալ ատենակալներին։ Այս մասին այսօր նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Այսինքն Հայաստանին պետք է երդվյալ ատենակալների ինստիտուտ, դատարաններում պետք է լինեն երդվյալ ատենակալներ, որից հետո արդեն ամեն բան իր հունով կգնա, ամեն բան կկարգավորվի, ոչ մի պրոբլեմ չի լինի։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ Սահմանադրությունը ժողովրդի կողմից չի ընդունվել, որ մարդուն տուգանում եմ, նա նյարդայնանում է։ Այ երբ տուգանեն, եւ հիմա նոր Սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունվի, էլի չի նյարդայնանա, սա է խնդիրը», - ասաց Մարուքյանը։
Այնունհետեւ Էդմոն Մարուքյանը ցուցադրեց խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ երկրի ղեկավարն ասում է, որ «մի դեպքում, երբ քաղաքացին այդ տուգանքը ստանալիս ընդունի, որ դա իր կողմից ընդունված եւ ձեռք բերված պայմանավորվածության իրականացում է։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների հիսուն պլյուս մեկ տոկոսը չի քվեարկել Հայաստանի Սահմանադրության օգտին»։
«Այստեղ է պրոբլեմը։ Ուրիշ պրոբլեմ մենք չունեինք։ Սա է խնդիրը», - մեկնաբանեց ՀՀ վարչապետի խոսքերը Մարուքյանը։
«Ուզում է ասել, որ այս Սահմանադրությունը Սերժի օրոք է ընդունվել, քաղաքացու մոտ ալերգիա կա, դուրը չի գալիս քաղաքացու։ Բայց այն լիազորությունները, որ, օրինակ, վարչապետը կրում է, որ էլի Սերժենք են գրել, այդտեղ նա ալերգիա չունի։ Այդ լիազորությունները չի ուզում փոխել։ Այդտեղ ալերգիայի պրոբլեմ չկա։ Ալերգիան քաղաքացիների համար է, իր համար չէ, որովհետեւ այդ լիազորությունները, Սերժի կոստյումը, այդ միապետական լիազորությունները, որ հիմա իր վրա դրված են, Սերժի համար էին գրել, հիմա իր վրա են, այդտեղ ալերգիա չկա։ Ալերգիան ուրիշ տեղում է», - շեշտեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։
Այնուհետեւ Մարուքյանը ցուցադրեց Փաշինյանի ելույթի տեսագրության այն հատվածը, որում նա նշում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման «ծայրահեղ անհրաժեշտության» մասին։
«Ասում են, դե գիտեք ինչ, փոքր երկիր է, մեկը մյուսին ճանաչում են, բարեկամ են։ Բայց չհասկացա, էդ ո՞նց ա քննիչի համար փոքր երկիր չի, դատախազի համար փոքր երկիր չի, դատավորի համար փոքր երկիր չի, հենց բանը հասնում է քաղաքացուն, քաղաքացու համար երկիրը միանգամից փոքրանում է, ոչ, այսօր մենք արդարադատության ոլորտում ունենք լուրջ պրոբլեմներ, և ես երեկ փափուկ ասեցի, բայց կարամ ավելի պինդ ասեմ, որ մենք այո, գործ ունենք մաֆիայի հետ, իր մետաստազների», - նշում է Փաշինյանը իր ելույթում։
«Այսինքն, սաղ հեչ, սաղ նորմալ ա, բայց միակ պրոբլեմը այս պետության այն է, որ մենք չունենք երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Այ որ երդվյալ ատենակալների ինստիտուտ լինի․․ Պատկերացնու՞մ եք, մարզային դատարան, մարզերում դատարաններ են ու երդվյալ ատենակալների ինստիտուտ», - մեկնաբանեց Մարուքյանը։
« «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մտնելու են, դառնան երդվյալ ատենակալ ու հիմա էլ ժողովրդին այդպես են դատելու, այսինքն էլ իշխանության էլ ճյուղ չկա, որ չեն գրավել», - նշեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ մի մարդ է խոսում դատական համակարգի մաֆիայի մասին, «ով SMS է գրել, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրաժարական տա»։