8581 դիտում
20:28 07-04-2015
Ռուբեն Գևորգյանը՝ Սերժ Սարգսյանին. «Երդվյալ ազատամարտիկների միությունը հայցում է ձեր թույլտվությունը»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը ԱԺ-ում.
«Հաշված օրեր են մնացել օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ցավալին այն է, որ դեպի եվրոպական ընտանիք ճանապարհ փնտրող՝ ցեղասպանությունների, բռնությունների, բռնաբարությունների արդյունքում ձևավորված սև թուրքը՝ հալիպոլիի ճակատամարտի շուրջ մտացածին իր լկտի քաղաքականությամբ փորձում է քաղաքակիրթ աշխարհին շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից:
Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի կողմից չի կարող անտարբերության մատնվել, որովհետև դա ոչ միայն թուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ գործած ցեղասպանության ճանաչումն է, այլ ընդդեմ մարդկության կատարված ծանր հանցագործության դատապարտում: Թուրքիայի որդեգրած Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը խոսում է այն մասին, որ թուրքիան մինչ այսօր մարդկային քաղաքակրթության առաջընթաց չի ապրել և արտաքին աշխարհի հետ իրենց կողմից վարվող քաղաքականության հիմքում ամուր նստած է օսմանյան կայսրությունից ժառանգած գաղափարախոսությունը:
Ինչևէ, քաղաքակրթությունը երբևիցե հասանելի կդառնա մարդկության տվյալ տեսակին թե ոչ՝ դա այսօրվա թուրքի խնդիրն է, բայց որ օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և մարդկության հանդեպ կատարված ծանր հանցագործություն, միջազգային համագործակցության եկած քաղաքակիրթ պետությունները անկախ ժամանակի ընտրության և իրենց մեջ գոյություն ունեցող միջպետական շահերից՝ պարտավոր են այն ճանաչելու և դատապարտելու: Քաղաքակիրթ երկրները դրանով ոչ միայն իրենց վրայից մաքրած կլինեն ժամանակին այդ ոճրագործության հանդեպ թույլ տրված իրենց անտարբերության մեղքը, որը այդ ժամանակի ամենամեծ խարանն է մնացել քաղաքակիրթ մարդկության ճակատին, այլ դատապարտելով այն՝ միջազգային իրավունքի պատմության մեջ, վերջ կդնեն մարդկության հանդեպ նման ծանրագույն հանցագործությունները կատարող վոճրագործ ռեժիմների անպատժելիությանը:
Հակառակ պարագայում Հայոց ցեղասպանությունը ժխտող պետությունները, քաղաքակիրթ մարդկության կողմից կնկալվեն որպես աշխարհում ցեղասպանությունները խրախուսող հանցակից պետություն: ՀՀ նախագահ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն. Սերժ Սարգսյան. Երդվյալ ազատամարտիկների միությունը հայցում է ձեր թույլտվությունը և աջակցությունը թվով 300 երդվյալ ազատամարտիկների՝ ի խոնարհումս Հայոց ցեղասպանության հիշատակման 100-ամյա տարելիցին, ապրիլի 15-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում, իրենց առաքելությունը կատարեն Արցախի սահմանային ամենավտանգավոր պաշպանական դիրքերում, լինելով մեր զինվորի կողքին:
Երդվյալ ազատամարտիկները ուղղորդվում են պատերազմ անցած ազատամարտիկի վեհ գաղափարով, որի հիմքում ամենաբարձրագույն արժեքը հայրենիքն է, և նրա սահմանների անառիկության մեջ իրենց հավիտենականությունը տեսնող հայ ժողովրդի անվտանգությունը»:
Նմանատիպ նյութեր
7264 դիտում
12:53 02-10-2023
Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և հայցում ձեր օգնությունը. Ռուբեն Վարդանյանի զավակներ
Այս բաժնից
832 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
940 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին