Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանությունները խառնվել են իրար․ Լևոն Սարգիզով
Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանությունները խառնվել են իրար, քանի որ տեսել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետևում կանգնած ժողովրդի ուժը, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լևոն Սարգիզովը։
«Այսօր առավոտից Արտաշատ քաղաքի մեր գրասենյակներում աննախադեպ աշխուժություն է նկատվում, ձերբակալվում են մարդիկ, թիրախավորվում են կանայք։ Ինչո՞ւ հենց Արտաշատ քաղաքում, քանի որ ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իրազեկման հավաք է ցանկանում անցկացնել Արտաշատ քաղաքում, բայց այսօր հայտնել են կուսակցության ներկայացուցիչներին, որ չեն կարող այդ օրը հավաք անցկացնել, քանի որ նույն օրը այլ միջոցառում է նախատեսված, թե ինչ միջոցառում՝ ոչ ոք չգիտի»,-նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում