211652_close_icon
views-count1312 դիտում article-date 13:42 16-04-2026

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմամբ արտագաղթ չի սկսվի, նման մտավախություն չունենք. ՆԳ նախարար

Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրոպական Միությունն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով և Հայաստանը միակ պետությունն է, որը երկխոսությունից հետո, ռեկորդային ժամանակահատվածում, ստացել է գործողությունների ծրագիրը։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Գործողությունների ծրագիրը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում վերաբերում է նաև այն ոլորտներին, որոնք Կառավարության բարեփոխումների օրակարգում են: Խոսքս միգրացիոն ոլորտին է վերաբերում, ապաստանի հարցեր, հանրային անվտանգություն, մարդու իրավունքներ, սահմանների համալիր կառավարում, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար և այսպես շարունակ»,- մանրամասնել է ՆԳ նախարարը։ 

Նա նշել է, որ ՆԳՆ-ն այդ գործընթացում ունի համակարգողի դեր և առաջին գնահատման զեկույցը կներկայացնեն մայիսին: Սարգսյանը վստահ է՝ երկկողմ դրական արդյունքներ են արձանագրելու: 

«Այս համատեքստում, իհարկե, անընդհատ հարց է հնչում՝ չկա՞ մտավախություն, որ վիզաների ազատականացման շրջանակում կունենանք արտագաղթի ռիսկ՝ դեպի ԵՄ: Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ վստահությամբ նշել, որ նմանատիպ մտավախություն ՀՀ-ն չունի, որովհետև ՀՀ-ում հաստատված խաղաղության, ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերաճել է ներգաղթի»,- նշել է Արփինե Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր